ՌԴ ռազմական գործողության արդյունքում Ուկրաինայի կրած վնասը հասել է $60 միլիարդի, հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը ՀԲ առցանց համաժողովի ժամանակ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը։Մելպասը պարզաբանել է, որ սա նախնական գնահատական է, որը չի ներառում տնտեսական ծախսերը, խոսքը գնում է ենթակառուցվածքների եւ շենքերի ավերման հետեւանքով պատճառված վնասի մասին։ Քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են, կորուստները կավելանան, հավելել է նա։Համաժողովին մասնակցած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլ գնահատական է ներկայացրել։ «Շատ նախնական գնահատականներով՝ Ուկրաինան ավերածությունների արդյունքում կորցրել է $550 միլիարդ»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ տնտեսական կորուստները փոխհատուցելու համար երկրին անհրաժեշտ է ամսական $7 միլիարդ։Զելենսկին կարծում է, որ պատժամիջոցների արդյունքում ռուսաստանյան սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինան վերականգնելու եւ այլ երկրների կրած վնասները փոխհատուցելու համար, հայտնում է Reuters-ը։ 18.04.2022 | 09:35 Ուկրաինան G7-ից $50 միլիարդի ֆինանսական օգնություն է խնդրում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ մինչեւ տարեվերջ երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել 50%-ով։ Նա ասել է, որ երկրին անհրաժեշտ է ծրագիր, որը նման կլինի Մարշալի պլանին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային օգնելու ծրագիր, որը մշակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալի կողմից: Ծրագրի համաձայն՝ 1948-1952 թվականներին ԱՄՆ-ն ավելի քան $13 միլիարդ օգնություն է տրամադրել 16 երկրների: Tweet Դիտում՝ 5429