Համաշխարհային բանկի ղեկավարը խոսել է «աշխարհի համար անհրաժեշտ քայլի» մասին
21.04.2022 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ read.ft.com

«Կարծում եմ, լուրջ ջանքեր կգործադրվեն՝ ուղղված էներգետիկ ռեսուրսների մատակարարումների ոլորտում Ռուսաստանից, ինչպես նաեւ մատակարարման շղթաների բնագավառում Չինաստանից կախվածությունը նվազեցնելուն: Վերջին շրջանում այս ասպարեզում չափից ավելի կախվածություն կա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտահոգությունն ընթացիկ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում համաշխարհային տնտեսության բլոկների մասնատվելու հնարավորության վերաբերյալ:
Միաժամանակ, ըստ Համաշխարհային բանկի ղեկավարի, Չինաստանի հետ կապված իրավիճակում այդ միտումը բացասական հետեւանքներ չի ունենա երկրի համար։ «Սա կարող է դրական լինել Չինաստանի համար, երբ մատակարարման կոնկրետ շղթաներն ավելի քիչ կախված լինեն Չինաստանից: Դա Չինաստանին թույլ կտա մուտք գործել նոր ոլորտներ եւ ուշադրություն դարձնել ապագայի շուկաներին»,- ասել է Մելպասը։ «Այնպես որ, ես դա բացասական քայլ չեմ համարում: Դա անհրաժեշտ քայլ է աշխարհի համար՝ տարածաշրջանային առեւտրի աճին ուշադրություն դարձնելու առումով»,- հավելել է ՀԲ ղեկավարը։
ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան (Pierre-Olivier Gourinchas) օրերս կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մեծացրել է համաշխարհային տնտեսության աշխարհաքաղաքական բլոկների մասնատվելու ռիսկը։
«Պատերազմն Ուկրաինայում մեծացրել է համաշխարհային տնտեսության աշխարհաքաղաքական բլոկների մասնատվելու ռիսկը՝ տարբեր տեխնոլոգիական չափանիշներով, անդրսահմանային վճարային համակարգերով եւ պահուստային արժույթներով: Նման «տեկտոնիկ տեղաշարժը» կհանգեցնի ադապտացիայի համար պահանջվող բարձր ծախսերի եւ երկարաժամկետ հեռանկարում արդյունավետության նվազմանը՝ մատակարարման շղթաների ու արտադրական ցանցերի վերակազմակերպման պարագայում: Այն նաեւ լուրջ մարտահրավեր է կանոնների վրա հիմնված համակարգի համար, որը կարգավորել է միջազգային եւ տնտեսական հարաբերությունները վերջին 70 տարիների ընթացքում»,- կարծում է Գուրինշան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: