Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին $50 միլիարդի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով, հայտարարել է Ուկրաինայի ղեկավարի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ուկրաինական 24-րդ հեռուստաալիքը, Ուստենկոն ասել է, որ այսօր Ուկրաինայի համար ամենաառաջնային հարցերն են տնտեսության վերականգնումն ու արտաքին ֆինանսավորման ներգրավումը։Այդ ֆինանսավորման տրամադրման շուրջ որեւէ պայմանավորվածություններ դեռեւս չկան, մոտակա շաբաթ պետք է տեղի ունենան «ակտիվ բանակցություններ», ընդգծել է Օլեգ Ուստենկոն։«Զուգահեռաբար ներգրավվել է զրոյական արժեկտրոններով պարտատոմսերով փոխառության տրեկ. սա նշանակում է, որ դուք վարկ եք վերցնում, բայց դրա համար տոկոսներ չեք վճարում: Մեկ այլ տրեկով կիրականացվի SDR քվոտաների վերաբաշխումն ԱՄՀ-ում: Դրանք վարկային միջոցներ չեն, վերադարձման կարիք չունեն»,- ասել է նա։Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Կիեւ կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային ամսական $7 միլիարդի չափով շտապ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ։ Նրա խոսքով` գումարն անհրաժեշտ է սոցիալական վճարները շարունակելու եւ աշխատավարձերը վճարելու համար։ 21.03.2022 | 09:15 Ուկրաինայի ֆինանսների նախարար. երկրի տնտեսության 30%-ը չի աշխատում Մարտի երկրորդ կեսին Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ երկրի տնտեսության մոտ 30%-ը չի աշխատում։ «Մեր նախնական հարկային հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսության մոտ 30%-ը կամ չի աշխատում, կամ ժամանակավորապես չի աշխատում։ Սրանք հաշվարկներ են, որոնք հիմնված են ֆիզիկական անձանց եկամտահարկի, Միասնական սոցիալական վճարի վրա: Տնտեսության մեկ երրորդն այժմ չի գործում»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 3003