Ուկրաինայի ֆինանսների նախարար. երկրի տնտեսության 30%-ը չի աշխատում
21.03.2022 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ liga.net

«Մեր նախնական հարկային հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսության մոտ 30%-ը կամ չի աշխատում, կամ ժամանակավորապես չի աշխատում։ Սրանք հաշվարկներ են, որոնք հիմնված են ֆիզիկական անձանց եկամտահարկի, Միասնական սոցիալական վճարի վրա: Տնտեսության մեկ երրորդն այժմ չի գործում»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ուկրաինական նորություններ» պարբերականը:
Մարչենկոն հավելել է, որ քննարկվում է մաքսային մարմինների աշխատանքի վերաձեւաչափումը՝ պատերազմական պայմաններին համահունչ։ Նրա խոսքով՝ պետբյուջեի կարիքները հոգալու հիմնական ուղիները ներքին եւ արտաքին փոխառություններն են, քանի որ ռազմական գործողությունների պատճառով հարկային եւ մաքսային մուտքերը զգալիորեն նվազել են։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: