Ռուսաստանի ԿԲ-ն մոտակա նիստերին կարող է իջեցնել հիմնական տոկոսադրույքը
21.04.2022 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

«Ֆինանսական շուկայում իրավիճակը կայունանալու եւ գնաճային ճնշումը նվազելու հետ մեկտեղ, մենք սկսեցինք իջեցնել հիմնական տոկոսադրույքը։ Չսպասելով անգամ տնօրենների պլանային խորհրդին, որն ապրիլի 29-ին է, մենք տոկոսադրույքն իջեցրեցինք մինչեւ 17%: Եվ կդիտարկենք դրա հետագա նվազեցման հնարավորությունը հաջորդ նիստերին»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 8-ին ՌԴ Կենտրոնական բանկն արտապլանային իջեցրեց հիմնական տոկոսադրույքը տարեկան 20%-ից մինչեւ 17%՝ բացատրելով, որ ֆինանսական կայունության համար ռիսկերը դադարել են աճել, ժամկետային ավանդների մասով կա կայուն ներհոսք, իսկ գների աճի ընթացիկ տեմպերը դանդաղել են, այդ թվում՝ ռուբլու փոխարժեքի դինամիկայի պատճառով։
Ռուսաստանի Բանկն ընդգծում էր, որ մոտակա նիստերին հնարավոր է համարում հիմնական տոկոսադրույքի հետագա իջեցում։ Հիմնական տոկոսադրույքին նվիրված հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 29-ին։
Նշենք նաեւ, որ Ռուսաստանի Պետդուման այսօր քվեարկել է Էլվիրա Նաբիուլինային Ռուսաստանի Բանկի նախագահի պաշտոնում նոր ժամկետով նշանակելու օգտին։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: