Էլվիրա Նաբիուլինան կշարունակի պաշտոնավարել որպես ՌԴ ԿԲ նախագահ
18.03.2022 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ incrussia.ru

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է ֆինանսական շուկայի պրոֆիլային հանձնաժողովին, սահմանված կարգով, այս հարցը ներկայացնել Պետդումայի Խորհրդի քննարկմանը մարտի 21-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նաբիուլինայի՝ Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսի 24-ին։ Ռուսաստանի Բանկի նախագահը նշանակվում է Պետական դումայի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Օրենքի համաձայն՝ նախագահը պետք է Պետդումայի քննարկմանը ներկայացնի ԿԲ ղեկավարի թեկնածությունը ոչ ուշ, քան պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 ամիս առաջ. Նաբիուլինայի դեպքում՝ մինչեւ մարտի 24-ը։
Նաբիուլինան Կենտրոնական բանկը ղեկավարում է 2013 թվականի հունիսից։ 2017 թվականին նրա լիազորությունները երկարաձգվել էին եւս հինգ տարով։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: