Նաբիուլինայի հետագա պաշտոնավարման հարցը կպարզվի մինչեւ մարտի 24-ը
16.03.2022 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersent.ru

«Մենք երբեք նման առաջարկները նախապես չենք հայտարարում։ Երբ նախագահն առաջարկի, այդ ժամանակ էլ պարզ կլինի»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ կշարունակի՞ արդյոք Էլվիրա Նաբիուլինան ղեկավարել Ռուսաստանի բանկը (ԿԲ)։
Նաբիուլինայի՝ Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսի 24-ին։ Ռուսաստանի Բանկի նախագահը նշանակվում է Պետական դումայի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենքի համաձայն՝ նախագահը պետք է Պետդումայի քննարկմանը ներկայացնի ԿԲ ղեկավարի թեկնածությունը ոչ ուշ, քան պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 ամիս առաջ. Նաբիուլինայի դեպքում՝ մինչեւ մարտի 24-ը։
Նաբիուլինան Կենտրոնական բանկը ղեկավարում է 2013 թվականի հունիսից։ 2017 թվականին նրա լիազորությունները երկարաձգվել էին եւս հինգ տարով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: