ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի բանկային հատվածի դեմ

21.04.2022 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 29 ֆիզիկական եւ 40 իրավաբանական անձանց նկատմամբ։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենյա Յուդաեւան եւ «Открытие» բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաեւ.

- Միխայիլ Ալեքսեեւը՝ ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ,
- Ալեքսեյ Սիմանովսկին՝ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարի խորհրդական,
- Վլադիմիր Կոլիչեւը՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար,
- Նադեժդա Չերկասովան՝ «ФК «Открытие» բանկի վարչության նախագահի տեղակալ,
- Փոլ Գոլդֆինչը՝ «ФК «Открытие» բանկի դիտորդ խորհրդի անդամ,
- Անատոլի Կարաչինսկին՝ ФК «Открытие» բանկի դիտորդ խորհրդի անդամ, IBS Group-ի նախագահ;
- Իրինա Կրեմլեւան՝ ФК «Открытие» բանկի վարչության անդամ:

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ նոր՝ Hello վճարային համակարգի վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատոր «Տրանսկապիտալբանկ»-ի նկատմամբ:



Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ին Ռուսաստանի Բանկը վճարային համակարգերի օպերատորների ռեեստրում էր ներառել նոր՝ Hello վճարային համակարգը:

Այս վճարային համակարգի օպերատորը 2016 թվականին Մոսկվայում գրանցված «Խելլո» ՍՊԸ-ն է: Որպես վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատոր հանդես է գալիս «Տրանսկապիտալբանկ»-ը:
Դիտում՝ 4417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW