Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Սվենյա Շուլցեն ուկրաինական իրադարձությունների ֆոնին հանդես է եկել համաշխարհային պարենային անվտանգության դաշինքի ստեղծման օգտին՝ աշխարհում զանգվածային սովից խուսափելու համար։Այս մասին նա ասել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։ Շուլցեն մտադիր է իր նախաձեռնությունն առաջ մղել Վաշինգտոնում Համաշխարհային բանկի ապրիլյան նստաշրջանի ընթացքում։«Մեր նպատակը պետք է կայանա միլիոնավոր մարդկանց սովից փրկելու մեջ»,- ասել է նախարարը։ «Ես Վաշինգտոնում հանդես կգամ պարենային ճգնաժամի դեմ պայքարում մեր ջանքերի ավելի սերտ համակարգման օգտին՝ դոնորների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են մասնակցել այս նախաձեռնությանը»,- Սվենյա Շուլցեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: 14.04.2022 | 09:42 Միջազգային կառույցներն ահազանգում են՝ պարենային անվտանգությունը վտանգված է Միաժամանակ նշվում է, որ նման դաշինք ստեղծելու օրինակ պետք է դառնա COVAX միջազգային մեխանիզմը, որի նպատակն է ապահովել արդար հասանելիություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին ամբողջ աշխարհում։Այս համատեքստում Շուլցեն զգուշացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները դրամատիկ հետեւանքներ կունենան այդ երկրի սահմաններից շատ հեռու։ «Գալիս է վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ամենալուրջ պարենային ճգնաժամը, եւ այն հարվածելու է հատկապես Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բնակչության ամենաաղքատ շերտերին»,- ընդգծել է նախարարը: 12.04.2022 | 16:24 Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է երկրում ձեթի եւ ալյուրի պակասի մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարարության ներքին փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանին եւ Ուկրաինային միասին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում եգիպտացորենի արտահանման մոտ 20%-ը եւ ցորենի արտահանման 30%-ը։ Հացահատիկի ներկրումից հատկապես կախված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան, Եմենը, Սոմալին եւ Պակիստանը: Tweet Դիտում՝ 3936