Միջազգային կառույցներն ահազանգում են՝ պարենային անվտանգությունը վտանգված է
14.04.2022 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ren.tv

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նշված կառույցների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Աշխարհը ցնցվում է խորացող ճգնաժամերից։ Ուկրաինայում պատերազմի հետեւանքները սրում են COVID-19 համավարակը, որն արդեն երրորդ տարին է ընթանում, մինչդեռ կլիմայի փոփոխությունը, աճող անկայունությունը եւ հակամարտություններն աշխարհում մշտական վնաս են հասցնում ամբողջ աշխարհի մարդկանց»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ հիմնական սննդամթերքի գների աճը եւ ապրանքների մատակարարման խափանումները «միլիոնավոր մարդկանց հասցնում են աղքատության»։
«Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը հրատապ աջակցել խոցելի երկրներին համակարգված միջոցների ընդունմամբ՝ սկսած պարենային արտակարգ պաշարների բաց թողումից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից եւ բաց առեւտրից»,- նշված է հայտարարության մեջ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: