Շառլ Միշելը կարեւորել է ԵՄ ներդրումային փաթեթով ծրագրերի արագ մեկնարկը

19.04.2022 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Շառլ Միշել #ներդրումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստանին $2.6 միլիարդ հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:

Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
Դիտում՝ 1645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW