Էներգակիրների գների բարձրացման հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայում նվազում է Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հանրային աջակցությունը, վկայում են The Sunday Telegraph թերթի համար Redfield and Wilton Strategies ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները։«Քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստ են ավելի շատ վճարել վառելիքի համար՝ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կոշտ պատժամիջոցների պատճառով, մեկ ամսվա ընթացքում նվազել է 50%-ից մինչեւ 36%»,- տեղեկացնում է պարբերականը։Նշվում է, որ հարցվածների 54%-ը հայտնել է վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ֆինանսական վիճակի վատթարացման մասին, մինչդեռ երկու ամիս առաջ այդ ցուցանիշը կազմում էր 42%: Բացի այդ, հարցվածների 62%-ը հնարավոր է համարել հետագայում Բրիտանիայի ֆինանսական վիճակի դեգրադացիան։Հետազոտության մասնակիցների մեկ երրորդից պակասը հայտարարել է աշխատավարձի բարձրացման մասին՝ ի պատասխան գնաճի, իսկ նրանցից երկու երրորդը խոստովանել է, որ գների աճի պայմաններում նոր դրույքաչափը, միեւնույն է, բավարար չէ նորմալ կյանքի համար։«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հարցումն իրականացվել է ապրիլի 13-ին, երբ տարեկան կտրվածքով գնաճը երկրում հասել է վերջին տասնամյակների ընթացքում ռեկորդային 7%-ի։Արեւմտյան երկրներում վառելիքի հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո։ Այսպես, Մեծ Բրիտանիայում գազի եւ էլեկտրաէներգիայի գնային շեմը բարձրացվել է 54%-ով, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի արժեքը ռեկորդներ է սահմանում նավթի համաշխարհային գների աճի պատճառով։Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Էներգետիկ քաղաքականություն» ամսագրի համար գրած իր սյունակում, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան վերջին տարիներին հավաստիացնում էին, որ կնվազեցնեն իրենց կախվածությունը ռուսաստանյան էներգետիկ ռեսուրսներից, սակայն վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս. այսպես, ՌԴ գազի մասնաբաժինը Մեծ Բրիտանիայի ներմուծման ընդհանուր ծավալում զրոյական ցուցանիշներից 2017 թվականին աճել է մինչեւ ավելի քան 6% 2021 թվականին։ 21.03.2022 | 11:50 «ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքները կազդեն բրիտանացիների կյանքի վրա» Մարտի երկրորդ կեսին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունակն ասել էր, որ բրիտանական իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հետեւանքները կազդեն երկրի բնակչության կյանքի վրա, իսկ կառավարությունը չի կարողանա լիովին պաշտպանել շարքային բրիտանացիներին։«Այն քայլերի համար, որոնք մենք ձեռնարկում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով, ստիպված կլինենք վճարել այստեղ։ Ես չեմ ձեւացնի, թե հեշտ է լինելու, եւ որ իշխանությունը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարություններն ու լիովին պաշտպանել ժողովրդին սպասվելիք դժվարին պահին։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք այնտեղ, որտեղ կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասել էր Ռիշի Սունակը։ Tweet Դիտում՝ 2996