Բրիտանական իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հետեւանքները կազդեն երկրի բնակչության կյանքի վրա, իսկ կառավարությունը չի կարողանա լիովին պաշտպանել շարքային բրիտանացիներին։Նման կարծիք է նախօրեին հայտնել Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունակը Sky News-ին տված հարցազրույցում։«Այն քայլերի համար, որոնք մենք ձեռնարկում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով, ստիպված կլինենք վճարել այստեղ։ Ես չեմ ձեւացնի, թե հեշտ է լինելու, եւ որ իշխանությունը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարություններն ու լիովին պաշտպանել ժողովրդին սպասվելիք դժվարին պահին։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք այնտեղ, որտեղ կարող ենք ինչ-որ բան փոխել»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Սունակն ընդգծել է, որ նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից առաջ կառավարությունը հատկացրել էր £9,1 միլիարդ (մոտ $12 միլիարդ)՝ էլեկտրաէներգիայի ծախսերի կտրուկ աճին բախված տնային տնտեսություններին օգնելու համար։ Նա նաեւ խոստացել է, որ երկարաժամկետ հեռանկարում Ֆինանսների նախարարության առաջնահերթությունը կլինի հարկային բեռի նվազեցումը, հատկապես ցածր եկամուտ ունեցող բրիտանացիների համար։Ավելի վաղ Անգլիայի բանկը հայտնել էր, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայում գնաճի մակարդակը կգերազանցի 8%-ը, եւ չէր բացառել, որ երկրորդ կիսամյակում այդ ցուցանիշը կարող է հասնել 10%-ի։ Մեծ Բրիտանիայում երկնիշ գնաճ չի գրանցվել արդեն ավելի քան 40 տարի։ Tweet Դիտում՝ 3969