ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կուղղվի Սբերբանկի եւ ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

17.04.2022 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Սբերբանկ #պատժամիջոցներ
Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ վեցերորդ փաթեթը, Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է RBC-ն։

Նրա խոսքով՝ միջոցները կարող են ներառել բանկային հատվածի նկատմամբ հետագա սահմանափակումներ։ «Մենք հատկապես ուսումնասիրում ենք Սբերբանկը, որին բաժին է ընկնում այս ոլոտի 37%-ը»,- ասել է նա։ Բացի այդ, Բրյուսելը դիտարկում է էներգետիկայի հետ կապված հարցեր։

Ինչպես տեղեկացրել է Ֆոն դեր Լեյենը՝ Եվրահանձնաժողովն այժմ «խելացի մեխանիզմների մշակման գործընթացում է», որոնց շնորհիվ պատժամիջոցների հաջորդ փաթեթը կանրադառնա ռուսաստանյան նավթի վրա։ Ավելի վաղ այդ միջոցների անխուսափելիության մասին հայտարարել էր Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որի խոսքով՝ սահմանափակումներ ՌԴ նավթի ու գազի նկատմամբ «վաղ թե ուշ կպահանջվեն»։

Ֆոն դեր Լեյենը նաեւ հերքել է այն ենթադրությունները, որ Գերմանիայի կառավարությունը դանդաղեցնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. «Գերմանիան 48 ժամվա ընթացքում հաստատեց մեր առաջարկած պատժամիջոցների բոլոր հինգ փաթեթները: Երբեւիցե ԵՄ-ն չի գործել այսպես միասնաբար, վճռական եւ եռանդով, ինչպես հիմա։ Գերմանիան իր դերն ունեցավ այս հարցում»:

Մինչեւ Եվրահանձնաժողովի ղեկավար դառնալն Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զբաղեցրել է Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ սահմանված հինգերորդ փաթեթի շրջանակում ԵՄ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ՎՏԲ-ի, «Открытие» բանկի, «Նովիկոմբանկ»-ի եւ «Սովկոմբանկի»-ի դեմ։ Այս բոլոր բանկերը փետրվարից արդեն գտնվում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում, ինչպես նաեւ անջատված են SWIFT ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգից։
Դիտում՝ 3368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai