Այն բանից հետո, երբ Ռուսաստանը կստիպի ոչ բարեկամական երկրներին ռուբլով հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ռուբլին կդառնա շատ ուժեղ արժույթ, կարծում է ֆրանսիացի հայտնի վերլուծաբան Ալեքսանդր դել Վալը (Alexandre del Valle)։Այդ հանգամանքը նա բացատրում է նրանով, որ ռուբլին կապահովվի ռազմավարական ապրանքներով և ՌԴ Կենտրոնական բանկի ոսկու մեծ պաշարներով։ Ինչպես հաղորդում է Prime գործակալությունը, Valeurs actuelles թերթում իր հրապարակման մեջ Դել Վալը նշում է մի քանի պատճառ, որոնց շնորհիվ վերջին օրերին ռուբլին նկատելիորեն ամրապնդվել է։Նախ՝ որոշ եվրոպական երկրներ կշարունակեն գազ գնել Ռուսաստանից՝ նույնիսկ ռուբլով։ Հունգարիան, Սլովակիան և Ավստրիան արդեն բացահայտ հայտարարել են, որ չեն դադարեցնի գնումները։ Փորձագետի խոսքով՝ ռուսաստանյան գազից մեծ կախվածություն ունեցող եվրոպական այլ երկրներ արդեն հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում» և փոխանցում կատարել:Երկրորդ՝ ռուբլուն օգնում են Ռուսաստանի կայուն առևտրային հարաբերություններն այնպիսի խոշոր տնտեսությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան և Հնդկաստանը։ Բացի այդ, Մոսկվան կապեր է պահպանում արաբական խոստումնալից և Աֆրիկայի ամենազարգացած երկրների հետ։«Դա մեղմեց մտավախությունները, որ Ռուսաստանը կդառնա անվճարունակ, և, հետևաբար, նպաստեց ռուբլու ամրապնդմանը»,- գրել է Դել Վալը: 09.04.2022 | 13:36 Փորձագետները ռուբլու հետագա ամրապնդում չեն ակնկալում Երրորդ՝ ռուսաստանյան արժույթին օգնեց Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որի արդյունքում հիմնական տոկոսադրույքը հրատապ կերպով բարձրացվեց մինչև 20%: Փորձագետի կարծիքով՝ ՌԴ իշխանությունները փորձում են քաղաքացիներին «տարհամոզել» ռուբլուց փախչելուց՝ դրանով իսկ զսպելով փոխարժեքի նվազումը։Չորրորդ՝ ռուսաստանյան արտահանողներին ուղղված պահանջը՝ արտարժութային եկամուտների 80%-ը ռուբլով փոխանակելը նույնպես արդյունավետ էր: Ռուսաստանյան ընկերություններն ակտիվ բիզնես փոխանակում են իրականացնում արտասահմանյան ձեռնարկությունների հետ և վաստակում են «շատ եվրո, դոլար և իեն», գրում է փորձագետը։Ռուսաստանյան արտահանող ընկերությունների եկամուտների 80%-ի փոխարկումը ռուբլու մեծ պահանջարկ է ստեղծում ռուսաստանյան արժույթի նկատմամբ, ինչը նպաստում է դրա ամրապնդմանը»,- պարզաբանել է նա։Հինգերորդ՝ Մոսկվայի բորսայում առևտրի դադարն օգնեց կանխել ռուբլու անկումը, մասնավորապես՝ արտասահմանյան արժեթղթերի վաճառքի արգելքը։ 08.04.2022 | 10:31 Ռուբլու փոխարժեքի ձեւավորման նոր տրամաբանությունը եւ հետագա կանխատեսումները Դել Վալն ընդգծում է, որ պատժամիջոցների միջոցով Ռուսաստանին մեկուսացնելու փորձը կարագացնի աշխարհի ապադոլարացումն ու արևմտյանացումը։ Միաժամանակ, ՌԴ արժույթի համար որոշակի սպառնալիքներ են պահպանվում։ Այսպես, Եվրոպայի մի շարք երկրներ կարող են հրաժարվել գազի դիմաց ռուբլով վճարելուց և դիմել այլ մատակարարների, հատկապես, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի դրանց վրա։«ԱՄՆ-ն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստի, տեսնելով Ռուսաստանի, Չինաստանի և այլ խաղացողների՝ ապադոլարիզացիան խթանելու մտադրությունները, քանի որ ԱՄՆ-ն կարող է կորցնել իր հզորության հիմնական լծակը»,- ասել է Ալեքսանդր Դել Վալը։ Tweet Դիտում՝ 10949