Ռուսաստանցի հաճախորդները, ովքեր բրոքերային հաշիվներ են բացել դանիական Saxo Bank-ում, ծանուցումներ են ստացել 2022 թվականի հունիսի 6-ից դրանց փակման մասին:RBC-ի փոխանցմամբ՝ նույն սահմանափակումները վերաբերում են Բելառուսի քաղաքացիներին։ Եթե Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիները ԵՄ երկրներից մեկում ռեզիդենտ են, ապա նրանց հաշիվները չեն փակվի։ ԱՊՀ այլ երկրների ներդրողների հաշիվները կշարունակեն սպասարկվել նախկինի պես։Հաճախորդներին ուղղված նամակում Saxo Bank-ը տեղեկացնում է, որ «ստիպված է օգտվել նրանց հետ աշխատանքը դադարեցնելու իր իրավունքից»՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Հաշիվները կփակվեն 2022 թվականի հունիսի 6-ից, մինչ այդ օգտատերերը կկարողանան հանել միջոցները կամ փոխանցել արժեթղթերը ցանկացած այլ բրոքերի, ասված է նամակում։Եթե ռուսաստանցի հաճախորդները չփակեն իրենց դիրքերը մինչեւ հունիսի 6-ը, բանկն ինքնուրույն կանի դա: Գումարն այս դեպքում կփոխանցվի վերջին հաշվին, որն օգտագործվել է Saxo Bank-ում բրոքերային հաշիվը համալրելու համար, պարզաբանվում է նամակում։ 02.12.2021 | 15:56 Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2022 թվականի համար Saxo Bank-ը հայտնի է իր ամենամյա «ցնցող կանխատեսումներով»։ 2022-ի համար այդ կանխատեսումները ենթադրում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են գենդերային անհավասարությունից դժգոհ կին ներդրողների բանակի առաջացումը, սպառազինությունների նոր մրցավազքը եւ «սառը պատերազմը», ինչպես նաեւ Facebook-ի անկումը։Saxo Bank-ը նաեւ կանխատեսում էր, որ ճեղքումը բժշկության ոլորտում կավելացնի կյանքի տեւողությունը 25 տարով։ «2022-ին մեծ առաջընթաց է սպասվում ծերացման հետազոտության բազմաչափ մոտեցման հարցում: Բանկը կարծում է, որ կստեղծվի թերապեւտիկ միջոցների «կոկտեյլ», որը կկարգավորի գործընթացները բջիջների մակարդակում՝ երկարացնելու դրանց, հետեւաբար՝ ողջ օրգանիզմի կյանքը»։ Tweet Դիտում՝ 4116