Բնակելի տան օտարման մասով եկամտահարկի հաշվարկման կարգը փոփոխվել է

07.04.2022 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բնակելի տուն #եկամտային հարկ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022թ. հունվարի 1-ից փոփոխություններ են եղել անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում:

Փոփոխության համաձայն՝ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝

1) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով.

2) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։

«Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչեւ 01.01.2022թ. անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչեւ 01.01.2022թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, ինչպես նաեւ՝ այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4124
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW