Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել “Պերնո Ռիկար Արմենիա” ընկերության շնորհանդեսը:Ինչպես հաղորում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը##, ընկերությունը զբաղվելու է Pernod Ricard ընկերությանը պատկանող ալկոհոլային ապրանքանիշերի մարկետինգով, վաճառքով եւ դիստրիբուցիայով Հայաստանի տարածքում: “Պերնո Ռիկար Արմենիան” ՀՀ տարածքում զբաղվում է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի արտադրած “ԱրԱրԱտ” կոնյակի դիստրիբուցիայով: Ինչպես այսօր ասել է “Պերնո Ռիկար Արմենիա” ՓԲԸ-ի տնօրեն Հասմիկ Մարությանը, ընկերություն հիմնելու մասին որոշումն ընդունվել է արտադրության ու վաճառքների տարանջատման Pernod Ricard-ի սկզբունքի հիման վրա: “Մեր ընկերության հիմնումը թույլ կտա Երեւանի կոնյակի գործարանին լիովին կենտրոնանալ արտադրական հարցերի վրա”,- նշել է Հասմիկ Մարությանը: “Պերնո Ռիկար Արեւելյան Եվրոպա” ընկերության նախագահ ու գլխավոր տնօրեն Էրիկ Լաբորն այսօր վստահություն է հայտնել, որ նորաստեղծ ընկերությունը մեծ ներուժ ունի եւ բարեհաջող կզարգանա: Pernod Ricard ընկերության միջազգային վաճառքի գծով տնօրեն Ֆրանկ Բուավենն իր հերթին ասել է, որ “Պերնո Ռիկար Արմենիան” հիմնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է ընկերության “տեղական արմատներ, միջազգային հավակնություններ” սկզբունքին համապատասխան: Այսօր երեկոյան Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքում տեղի կունենա “Պերնո Ռիկար Արմենիայի” հանդիսավոր բացման արարողությունը, որին կհետեւեն լազերային շոուն եւ հրավառություն Հանրապետության հրապարակում: Tweet Դիտում՝ 8980