Անդրեյ Կոստին. Ռուսաստանը դեֆոլտի մեջ չէ
05.04.2022 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ՌԴ Պետական դումայում լրագրողներին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Ռուսաստանը դեֆոլտի մեջ չէ, այն բացարձակ վճարունակ երկիր է, Ռուսաստանի Դաշնությունը վճարելու բոլոր հնարավորություններն ունի»,- ասել է նա։
Այսօր ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տա Ռուսաստանի պետական պարտքի գծով դոլարով որեւէ վճարումներ կատարել ԱՄՆ ֆինանսական հաստատություններում Ռուսաստանին պատկանող հաշիվներից։
Գործակալությունը հայտնել էր նաեւ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տվել ամերիկյան JP Morgan Chase բանկին մշակել Ռուսաստանի վերջին վճարումը 2022 եւ 2042 թվականներին մարվող պարտատոմսերի մասով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: