2022 թվականին Ադրբեջանը կավելացնի գազի մատակարարումներն Իտալիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 2-ին Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մաոյի հետ հանդիպմանը, հաղորդում է RBC-ն։«Ադրբեջանն Իտալիայի հիմնական առեւտրային գործընկերն է Հարավային Կովկասում, որի հետ Իտալիայի առեւտրի 95%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Թվերը շատ լավն են՝ անցած տարի գրեթե $10 միլիարդ: Վստահ եմ, որ ընթացիկ տարում այս ցուցանիշը կավելանա Իտալիային ադրբեջանական գազի մատակարարումների աճի հաշվին»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ 2021 թվականին Բաքուն Հռոմին մատակարարել է 7 միլիարդ խորանարդ մետր գազ։Նա նշել է, որ Ադրբեջանը երրորդ տեղն է զբաղեցնում Իտալիային գազ մատակարարող երկրների շարքում, «Հարավային գազային միջանցք» նախագիծը օգնեց երկրին նման դիրք գրավել, որով գազը երեք գազատարների համակարգով Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով գնում է Եվրոպա՝ Հունաստան, Ալբանիա եւ Իտալիա։ Իսկ որպես նավթի մատակարար՝ Բաքուն առաջին տեղում է, ընդգծել է Ալիեւը։ 14.03.2022 | 13:14 Բաքուն Անկարայի ու Բրյուսելի հետ քննարկում է Եվրոպա գազի առաքման ավելացման հարցը Հիշեցնենք, որ մարտի կեսին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա Թուրքիայի տարածքով եւ այդ հարցը քննարկում է Անկարայի ու Բրյուսելի հետ։«Բնական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան: Հարավային գազային միջանցքն ունի չօգտագործված ներուժ: Թուրքիայի հետ մենք կարող ենք մեծ ծավալներով գազ մատակարարել Եվրոպա։ Մենք այս հարցում կապի մեջ ենք ԵՄ-ի եւ մեր եղբայրական Թուրքիայի հետ»,- նշել էր Շահբազովը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ունի բնական գազի պաշարներ, որոնք 100 տարի կբավարարեն ներքին սպառման եւ Եվրոպա մատակարարման համար: Tweet Դիտում՝ 3500