Ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերն այլեւս չեն շրջանառվի արտերկրում

01.04.2022 | 21:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #բաժնետոմսեր
Ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերն այլեւս չեն շրջանառվի արտերկրում, կարգելվեն նաեւ նոր տեղաբաշխումները, բխում է ՌԴ կառավարության օրենքի նախագծից, հաղորդում է RBC-ն։

«Չի թույլատրվում տեղաբաշխել եւ (կամ) կազմակերպել ռուսաստանյան թողարկողների բաժնետոմսերի շրջանառությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս»,- ասված է օրենքի նախագծում։

Ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերի շրջանառությունն արտերկրում պետք է դադարեցվի սույն հոդվածի ուժի մեջ մտնելու պահից. դրանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր հետո թողարկողները պետք է «անհրաժեշտ եւ բավարար» գործողություններ ձեռնարկեն՝ դադարեցնելու այն պայմանագրերը, որոնց հիման վրա արժեթղթերը շրջանառվում են, եւ այդ մասին ծանուցեն Կենտրոնական բանկին։

Դա կարելի է անել առանց տնօրենների խորհրդի (հաճախ այնտեղ կարող են լինել օտարերկրյա բաժնետերերի ներկայացուցիչներ) կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համաձայնության, նույնիսկ եթե դրա կանոնադրության մեջ ասված է հակառակը։

Փաստաթղթի համաձայն՝ արտասահմանում այլեւս հնարավոր չի լինի այդ արժեթղթերով շահաբաժիններ ստանալ, ձայնի իրավունք այդ բաժնետոմսերը չեն տա։ Շահաբաժիններ կարող են պահանջել այն բաժնետերերը, ովքեր կմարեն այդ արժեթղթերը, իսկ փոխարենը կստանան ռուսաստանյան թողարկողի բաժնետոմսեր (այսինքն՝ ռուբլով):

Ըստ օրենքի նախագծի՝ այս կանոնից կարող են լինել բացառություններ․ կառավարությունը կսահմանի ընթացակարգ, որը թույլ կտա շարունակել նման բաժնետոմսերի առուվաճառքն արտերկրում։
Դիտում՝ 3751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW