Պեսկովը դեմ չէ ռուբլով արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնման գաղափարին

30.03.2022 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով #արտահանում #ռուբլի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գաղափարը՝ ընդլայնել ՌԴ-ի կողմից ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, կարող է մշակվել։

«Սա գաղափար է, որն, իհարկե, պետք է մշակվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, կան երկրներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների նկատմամբ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Դա միանգամայն կարող է մշակվել, եւ եթե այդ կապակցությամբ լինի հանձնարարություն պետության ղեկավարի կողմից, դա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կոնկրետ առաջարկների տեսք կստանա»,- հավելել է Պեսկովը։

Դոլարի հեղինակությունն աշխարհում վերջին տարիներին «բավականին սասանվեց», նման իրավիճակում այլընտրանքն ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։



Այսօր ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ներառյալ հացահատիկի, նավթի եւ փայտանյութի վաճառքն իրականացնել ՌԴ ազգային արժույթով։

Նա նաեւ դիմել էր ոչ բարեկամական երկրների ազգային խորհրդարանների գործընկերներին՝ հորդորելով ավելի լուրջ վերաբերվել ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցին։ «Փորձելով պատժամիջոցների քաղաքականությամբ մեկուսացնել մեզ, դուք մեկուսացրել եք ձեզ։ Պետք է պատասխանատվություն կրեք ձեր կայացրած որոշումների համար»,- նշել էր Վոլոդինը։
Դիտում՝ 2272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW