Մեծ Բրիտանիան չեղարկել է տրանսպորտային պատժամիջոցները Օլեգ Տինկովի եւ Ռոման Աբրամովիչի գործընկերոջ՝ Եվգենի Շվիդլերի նկատմամբ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Բրիտանիան հստակեցրել է սահմանափակումները դրանց կիրառումից ընդամենը մեկ օր անց. Տինկովը եւ Շվիդլերը մարտի 24-ին հայտնվեցին բրիտանական ֆինանսական պատժամիջոցների տակ (ակտիվների սառեցում)։ Սահմանափակումների ենթակա անձանց ցուցակում ընդգրկվեցին նաեւ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, նրա տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը եւ բանկի վարչության նախագահի նախկին առաջին տեղակալ Լեւ Խասիսը։ Վերջին երեքի վրա տարածվեցին ոչ միայն ակտիվների սառեցումը, այլեւ մուտքի արգելքը։Տինկովին եւ Շվիդլերին չարգելվեց մուտքը Մեծ Բրիտանիա։ Սակայն գործարարներին պատկանող, նրանց կողմից կառավարվող, վերահսկվող կամ վարձակալվող զբոսանավերին, նավերին եւ ինքնաթիռներին արգելվեց մուտք գործել նավահանգիստներ, թռչել երկրի օդային տարածքով եւ վայրէջք կատարել օդանավակայաններում: Պատժամիջոցների թարմացված ցանկում այս սահմանափակումները չեն նշվում։Պատժամիջոցների իրականացման գրասենյակի փաստաթղթում նշվում է, որ բրիտանական ընկերություններից եւ կազմակերպություններից պահանջվում է արգելափակել պատժամիջոցների ենթարկված անձանց պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող բոլոր հաշիվներն ու միջոցները, դադարեցնել նրանց հետ գործարքները եւ չհատկացնել գումար առանց հատուկ լիցենզիայի: Մեծ Բրիտանիան Տինկովին համարել է «ռուսաստանյան կառավարությունից օգուտներ քաղող», քանի որ նա տնօրինում եւ վերահսկում էր պետության համար «ռազմավարական նշանակություն ունեցող» ֆինանսական հատվածի ընկերությունները։ 07.03.2022 | 12:58 Self-made. Օլեգ Տինկովը խնդրել է իրեն չանվանել «օլիգարխ» Մարտի սկզբին «Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը խնդրել էր իրեն չանվանել «օլիգարխ» եւ ընդգծել, որ արդեն մեկուկես տարի պաշտոններ չի ունեցել իր հիմնած վարկային հաստատությունում եւ չի եղել դրա տնօրենների խորհրդում։«Ես self-made եմ, խնդրում եմ, վերջ տվեք ինձ «օլիգարխ» անվանել։ Ես զրոյից ստեղծեցի ավելի քան 100 հազ․ նոր աշխատատեղ, չորս բիզնես, որոնք ընդհանրապես գոյություն չունեին ԽՍՀՄ փլուզումից հետո»,- նշում էր գործարարը։Ինչպես ընդգծում էր Տինկովը, ինքը երբեք չի օգտվել կապերից, չի կնքել անգամ մեկ պետական պայմանագիր։ «Ես երբեք չեմ եղել Կրեմլում եւ չեմ հանդիպել որեւէ պաշտոնյայի հետ, բացառությամբ ԿԲ ղեկավարի, ով իմ ղեկավարն էր։ Նրանք ինձ ուղղակի պետք չէին»։Իսկ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի օր անց Տինկովը հայտարարել էր, որ պետությունները պետք է գումար ծախսեն ոչ թե պատերազմի, այլ մարդկանց բուժման եւ քաղցկեղը հաղթահարելու ուղիներ գտնելու վրա։«Հիմա Ուկրաինայում ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում, սա աներեւակայելի է եւ անընդունելի։ Պետությունները պետք է գումար ծախսեն մարդկանց բուժման, քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում հետազոտությունների վրա, այլ ոչ թե պատերազմի: Մենք դեմ ենք այս պատերազմին»,- ընդգծել էր գործարարը։Նշենք, որ 2020 թվականի գարնանը Օլեգ Տինկովը հայտնել էր իր հիվանդության մասին․ նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։ Tweet Դիտում՝ 4281