Self-made. Օլեգ Տինկովը խնդրել է իրեն չանվանել «օլիգարխ»

07.03.2022 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Տինկով #«Տինկոֆ Բանկ»
«Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը խնդրել է իրեն չանվանել «օլիգարխ» եւ ընդգծել, որ արդեն մեկուկես տարի պաշտոններ չի ունեցել իր հիմնած վարկային հաստատությունում եւ չի եղել դրա տնօրենների խորհրդում։

«Ես self-made եմ, խնդրում եմ, վերջ տվեք ինձ «օլիգարխ» անվանել։ Ես զրոյից ստեղծեցի ավելի քան 100 հազ․ նոր աշխատատեղ, չորս բիզնես, որոնք ընդհանրապես գոյություն չունեին ԽՍՀՄ փլուզումից հետո»,- Instagram-ի իր էջում գրել է գործարարը։

Տինկովն ընդգծել է, որ ինքն այլեւս միլիարդատեր չէ, ինչպես նաեւ դիմել է հետեւորդներին՝ խնդրելով չգրել իրեն բանկի աշխատանքի հարցերով։ «Արդեն 1,5 տարի բանկում ոչ մի պաշտոն չունեմ։ Ես նույնիսկ տնօրենների խորհրդում չեմ, ես պարզապես փոքր բաժնետեր եւ հիմնադիր եմ, ու իմ ազգանունը համընկնում է բանկի անվանման հետ»,- Տինկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գործարարի խոսքով՝ ինքը երբեք չի օգտվել կապերից, չի կնքել անգամ մեկ պետական պայմանագիր։ «Ես երբեք չեմ եղել Կրեմլում եւ չեմ հանդիպել որեւէ պաշտոնյայի հետ, բացառությամբ ԿԲ ղեկավարի, ով իմ ղեկավարն էր։ Նրանք ինձ ուղղակի պետք չէին»,- գրել է նա։

«Ես թոշակառու եմ, ով փորձում է վերականգնվել եւ պայքարում է լեյկոզի դեմ, ու փորձում եմ օգնել ինձ նմաններին Տինկովների ընտանիքի հիմնադրամի միջոցով»,- ամփոփել է բանկի հիմնադիրը։



Ավելի վաղ Օլեգ Տինկովը հայտարարել էր, որ պետությունները պետք է գումար ծախսեն ոչ թե պատերազմի, այլ մարդկանց բուժման եւ քաղցկեղը հաղթահարելու ուղիներ գտնելու վրա։

«Հիմա Ուկրաինայում ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում, սա աներեւակայելի է եւ անընդունելի։ Պետությունները պետք է գումար ծախսեն մարդկանց բուժման, քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում հետազոտությունների վրա, այլ ոչ թե պատերազմի: Մենք դեմ ենք այս պատերազմին»,- գրել էր գործարարն Instagram-ի իր էջում։
Դիտում՝ 7201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW