Մոսկվան կտրականապես դեմ է ՏՏ մասնագետների տեղաշարժի սահմանափակմանը

25.03.2022 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ թվային զարգացման նախարարություն
Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը կտրականապես դեմ է ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի ցանկացած սահմանափակումներին, ասված է ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը չի պաշտպանում ՏՏ անձնակազմի տեղաշարժի եւ նրանց աշխատանքի տեղավորման հետ կապված օրենսդրական որեւէ սահմանափակում: Նման միջոցները կարող են հանգեցնել մասնագետների արտահոսքի ավելացմանը եւ ապակառուցողական ազդեցություն ունենալ ամբողջ ոլորտի վրա։

Մեր մասնագետներն իսկապես բարձր են գնահատվում ՏՏ համաշխարհային շուկայում։ Մենք պետք է նրանց ապահովենք արժանապատիվ եւ մրցունակ աշխատանքային պայմաններ, չխանգարենք նրանց տեղաշարժին կամ աշխատանքի տեղավորմանը օտարերկրյա ընկերություններում։

Նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ձեւավորում  այդ հատվախի մասնագետներին անհրաժեշտ աջակցության միջոցները։ Ռուսաստանում ՏՏ բիզնեսի զարգացման համար հարմարավետ պայմանների ստեղծումը անձնակազմի պահպանման միակ ողջամիտ միջոցն է»,- ասված է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդ» ընկերությունն առաջարկել էր օրենսդրորեն խոչընդոտել ՏՏ ոլորտի մասնագետների արտասահման ուղեւորվելուն եւ նրանց աշխատանքի տեղավորմանը արտասահմանյան ընկերություններում՝ «Ռուսաստանի ռազմավարական շահերը պաշտպանելու անհրաժեշտության պատճառով»։ Ընկերությունն առաջարկել էր ՏՏ ոլորտի մասնագետներին Ռուսաստանից ելքի լրացուցիչ հայտարարագրման եւ արտասահմանյան ընկերություններում նրանց աշխատանքի տեղավորումը Ռուսաստանի պետական անվտանգության մարմինների հետ համաձայնեցնելու ընթացակարգ սահմանել։



Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսաստանյան ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պլուգոտարենկոն կանխատեսում էր, որ Ռուսաստանից ՏՏ մասնագետների հեռանալու երկրորդ ալիքը տեղի կունենա ապրիլին. ոլորտի 70-ից մինչեւ 100 հազար ներկայացուցիչներ կլքեն երկիրը։ Նա նաեւ նշել էր, որ առաջին ալիքի ընթացքում Ռուսաստանից արդեն հեռացել է 50-70 հազար մարդ։

Ավելի վաղ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը պարզել էր, որ ուկրաինական իրադարձությունների մեկնարկից հետո «Յանդեքս» ընկերության մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Հայաստան։ «Յանդեքս»-ի ներկայացուցիչը Forbes-ին պատմել էր, որ Երեւանում վաղուց գործում է Yandex.Taxi ծառայության գրասենյակը, իսկ այժմ աշխատակիցները փնտրում են լրացուցիչ քովորքինգ մոտ 80 հոգու համար, որպեսզի հնարավորություն ունենան աշխատել մեկ տարածքում։
Դիտում՝ 6925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW