Ռուստամ Բադասյանը տնտեսվարողների հետ քննարկել է բիզնեսի խնդիրները
25.03.2022 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Նա նաեւ տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաեւ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին։
«Սա նաեւ նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան եւ հնարավորություն կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաեւ ստանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաեւ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն ներկայացվող պահանջները»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկել դրանց կարգավորման ուղիները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: