ԱՄՆ-ն եւ Եվրահանձնաժողովը (ԵՀ) համատեղ աշխատանքային խումբ կձեւավորեն հեղուկ բնական գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու եւ Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան բնական գազից նվազեցնելու համար, հայտնել է Սպիտակ տունը։Ինչպես հաղորդում է Prime գործակալությունը, աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ըստ հաղորդագրության՝ խումբը աշխատանքը կկազմակերպի երկու հիմնական նպատակի շուրջ.- հեղուկ բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացում՝ համապատասխան կլիմայի նպատակներին,- բնական գազի նկատմամբ պահանջարկի նվազեցում:Բացի այդ, աշխատանքներ կիրականացվեն Ուկրաինայի եւ Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման եւ այս ու հաջորդ ձմռանը նախապատրաստվելու ուղղությամբ։ԱՄՆ-ն գործընկերների հետ կաշխատի 2022 թվականին Եվրոպա առնվազն 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ բնական գազի լրացուցիչ մատակարարում ապահովելու համար, հայտնել են Սպիտակ տանը:Եվրահանձնաժողովն իր հերթին կաշխատի ԵՄ երկրների հետ՝ մինչեւ 2030 թվականն ապահովելու ամերիկյան հեղուկ բնական գազի նկատմամբ լրացուցիչ պահանջարկը՝ տարեկան մոտ 50 միլիարդ խորանարդ մետրի չափով։ 25.03.2022 | 10:48 Եվրոպան պատասխանել է Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու որոշմանը Հիշեցնենք, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախօրեին հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։«Դա կլինի միակողմանի որոշում եւ պայմանագրի ակնհայտ խախտում: Սա պատժամիջոցները շրջանցելու փորձ է, մենք թույլ չենք տա մեր սահմանափակումները շրջանցելու գործողություններ։ Անցել է այն ժամանակը, երբ էներգետիկան կարելի էր օգտագործել շանտաժի համար»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 3528