Քերոբյան. Հանրային ծառայությունների սակագների աճը կհանգեցնի 1% գնաճի

23.03.2022 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #գնաճ #սակագներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ «կառավարությունը 7% տնտեսական աճի թիրախ ունի եւ այս պահին աշխատանքը ձեւավորում է հենց այդ թիրախի շուրջ»:

«Մեր տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում դեռեւս բավականին մեծ պոտենցիալ տեսնում ենք՝ հասնելու այն թիրախներին, որոնք իր առջեւ դրել է կառավարությունը: Այս նոր իրավիճակներում դա դժվարացել է, բայց անհնարին չի դարձել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է նախարարը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ ենթադրվում է, որ հանրային ծառայությունների սակագների աճը կհանգեցնի 1% գնաճի, սակայն տնտեսական աճի վրա կունենա շատ չնչին ազդեցություն:
Դիտում՝ 3650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW