Սիսիանում բացվել է “Արդշինինվեստբանկի” նոր մասնաճյուղ
12.09.2008 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Սիսիանում բացվել է “Արդշինինվեստբանկի” նոր մասնաճյուղ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Սիսիան” մասնաճյուղը բանկի## թվով հինգերորդ մասնաճյուղն է Սյունիքի մարզում:
Բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանի խոսքերով, “Արդշինինվեստբանկը” Սյունիքում շատ գործընկերներ ունի, եւ նրանց հետ համագործակցության ամրապնդմանը զուգահեռ` բանկը ձգտելու է նոր հաճախորդներ ներգրավել:
“Արդշինինվեստբանկը” Հայաստանում ունի 49, ԼՂՀ-ում` 6 մասնաճյուղ, եւ մեկ ներկայացուցչություն` Փարիզում: Մասնաճյուղերի թվով “Արդշինինվեստբանկը” Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը` ՎՏԲ-Հայաստան բանկից հետո:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: