«Ի պատասխան պատժամիջոցների՝ Մոսկվան կարող է կազմակերպել կիբեռհարձակումներ»

22.03.2022 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջո Բայդեն #Ռուսաստան #կիբեռհարձակումներ
Ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ Մոսկվան կարող է կազմակերպել կիբեռհարձակումներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ։ Ելույթի հեռարձակումը հրապարակվել է Twitter-ում։

ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր սպասում, որ արեւմտյան երկրները՝ հանդես գալով  դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը, միասնական կլինեն Մոսկվայի նկատմամբ ձեռնարկվող միջոցներում, գրում է RBC-ն։

«Մենք պետք է զգուշավոր սպասենք, թե ինչ կլինի հետո։ Նա գիտի, որ ՆԱՏՕ-ի միասնական ճակատի հետ կապված ծանր հետեւանքներ են լինելու։ Ամենայն հավանականությամբ, ի պատասխան՝ նա կկիրառի կիբեռհարձակումներ»,- ասել է Բայդենը։

«Դաշնային կառավարությունն իր ներդրումն ունի՝ պատրաստվելու ռուսաստանյան հնարավոր կիբեռհարձակումներին: Մենք պատրաստ ենք օգնել մասնավոր հատվածի ընկերություններին գործիքակազմով եւ փորձով»,-ասել է Բայդենը Twitter-ում մեկ այլ հայտարարության մեջ:
Դիտում՝ 5426

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW