Վրաստանում հարցվածների 64,5%-ը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու որոշմանը

21.03.2022 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Ռուսաստան #պատժամիջոցներ
Վրաստանում հարցվածների մեծամասնությունը ճիշտ է համարել կառավարության որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությունը, որի պատվերով վրացական GORBI ընկերությունը հարցում էր անցկացրել։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու իշխանությունների որոշումը պաշտպանել է հարցվածների 64,5%-ը, իսկ 30,4%-ն այս քայլը սխալ է որակել։ Եվս 5,2%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

Իսկ հարցին՝ արդյոք կառավարությունը ճի՞շտ է վարվել՝ չաջակցելով վրացի կամավորների Ուկրաինա ուղարկելուն, հարցվածների 60,5%-ը դրական է պատասխանել, մինչդեռ 31,8%-ը չի համաձայնվել այս որոշման հետ։ Եվս 7,7%-ը չի պատասխանել հարցին։



Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Ուզում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին»,- ասել էր Ղարիբաշվիլին։
Դիտում՝ 4742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW