Սպիտակ տունը չի բացառում` նոր պատժամիջոցները կազդեն ՌԴ ավելի շատ բանկերի վրա

21.03.2022 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դյուլիպ Սինգհ #ՌԴ #Պատժամիջոցներ
ԱՄՆ-ը հնարավոր է համարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ տնտեսության ավելի շատ ոլորտների ընդգրկմամբ, CBS-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիպ Սինգհը։

«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցներն՝ ավելի շատ թիրախներ ծածկելու համար։ Կիրառենք դրանք ավելի շատ ոլորտներում»,- Սինգհի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Նա մանրամասնել է, որ դա նշանակում է, օրինակ, պատժամիջոցների ցուցակներում ավելի շատ բանկերի ընդգրկում։

Նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում, դրանք կազդեն Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտների՝ հիմնականում նավթագազային հատվածի վրա, հավելել է Սինգհը։



Հիշեցնենք, որ ամերիկացի սենատորները բանաձեւ են մշակում, որով նախատեսվում է պատժամիջոցների սահմանում ռուսաստանյան բոլոր բանկերի, այդ թվում՝ «Գազպրոմբանկ»-ի դեմ: Սենատորների կարծիքով՝ նման միջոցները պետք է Ռուսաստանին զրկեն նավթի ու գազի վաճառքից շահույթ ստանալու հնարավորությունից։

«Չինաստանը կկարողանա նավթ գնել, սակայն հնարավորություն չի ունենա վճարել դրա դիմաց»,- կարծում է բանաձեւի համահեղինակ՝ սենատոր Ռիչարդ Բլումենտալը:
Դիտում՝ 4442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW