ԱՄՆ սենատորները կառաջարկեն պատժամիջոցներ կիրառել ՌԴ բոլոր բանկերի դեմ

16.03.2022 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Բլումենտալ #Մարշա Բլեքբերն
Ամերիկացի սենատորները բանաձեւ են մշակում, որով պատժամիջոցներ կսահմանվեն ռուսաստանյան բոլոր բանկերի, այդ թվում՝ «Գազպրոմբանկ»-ի դեմ, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Սենատորների կարծիքով՝ նման միջոցները պետք է Ռուսաստանին զրկեն նավթի ու գազի վաճառքից շահույթ ստանալու հնարավորությունից։ Բացի այդ, նշված արգելքը կխանգարի մյուս երկրներին բիզնես վարել Մոսկվայի հետ։

Առաջարկի հեղինակներն են ամերիկացի սենատորներ Ռիչարդ Բլումենտալը և Մարշա Բլեքբերնը։ Նրանց բանաձեւն ուղղված է բոլոր ռուսաստանյան բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Դրա ընդունումը կնշանակի, որ ԱՄՆ Սենատը կաջակցի բոլոր վարկային հաստատությունների, այդ թվում՝ «Գազպրոմբանկ»-ի դեմ սահմանափակումների ներդրմանը։

«Չինաստանը կկարողանա է նավթ գնել, սակայն հնարավորություն չի ունենա վճարել դրա դիմաց»,- կարծում է Ռիչարդ Բլումենտալը։
Դիտում՝ 4299

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW