Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։«Հայաստանի «B+» վարկանիշն արտացոլում է մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման եւ գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաեւ ամուր մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը եւ բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունն՝ ԱՄՀ աջակցությամբ: Այս ուժեղ կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները եւ աշխարհաքաղաքական ռիսկերը: Հայաստանի վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի ճգնաժամի հետեւանքները՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների կարեւոր կապերը»,- նշել են Fitch-ում՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը կհաղթահարի ցնցումներն առանց վճարունակության էական նվազման:Fitch-ում նաեւ ընդգծել են, որ չնայած պարբերաբար առաջացող լարվածությանը, Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, իսկ ռուս խաղաղապահները շարունակում են պահպանել զինադադարը: Tweet Դիտում՝ 3453