ՊԵԿ. արգելվում է Ռուսաստանից $10.000-ից ավելի կանխիկի արտահանումը
18.03.2022 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ prime.ru

Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից $10․000-ը գերազանցող կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը:
Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ)։
$10․000-ը գերազանցող կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման եւ հարցման ճանապարհով։
Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների եւ ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում եւ պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ եւ հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: