2021 թվականի 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձել է Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով՝ եւ տրված վարկերի քանակով, եւ ծավալով: Ինչպես նշել են բանկում, 2021թ. արդյունքներով՝ բանկը նաեւ պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: Յունիբանկին բաժին է ընկնում շուկայի 21%-ը: Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձեւակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային եւ համակարգչային տեխնիկան է, հեռախոսները եւ այլն:Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Յունիբանկը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը եւ ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ: «Մեր նպատակն է՝ հաճախորդին հնարավորություն տալ հեշտ եւ հարմարավետ ձեռքբերել ապրանքը՝ ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Յունիբանկի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Tweet Դիտում՝ 3557