«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով

16.03.2022 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Flight» #Գայանե Ստեփանյան
ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight»-ը:

Այն հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչեւ 1,000,000 ՀՀ դրամի եւ համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram եւ այլ մեսինջերներով ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։

ԱրարատԲանկի Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը ներկայացրել է «Flight»-ի մի շարք առավելությունները՝ նշելով, որ «Flight»-ը գործարկվել է AraratMobile հավելվածի նոր տարբերակի հետ միաժամանակ դեռ անցած տարվա նոյեմբերի 15-ից՝ չնայած հավելվածի «beta» տարբերակը գործել է դեռեւս սեպտեմբերի 16-ից։

«Նոր փոխանցման գործիքը հուսալի է եւ լիովին անվտանգ, քանի որ ուղարկողը եւ ստացողը որեւէ անձնական տվյալ պարունակող տեղեկատվությամբ չեն փոխանակվում։ Եթե խոսենք ավելի պարզ լեզվով, ստացողն ուղարկողին չի տրամադրում, իսկ վերջինս չի պահանջում քարտի վրա դաջված նիշերը եւ քարտի դարձերեսին նշված CVV կոդը՝ նշելով միայն փոխանցման ենթակա գումարի չափը։ «Flight»-ի էջում ուղարկողը պարզապես ընտրում է ելքագրվող հաշվեհամարը, համապատասխան դաշտում լրացնում փոխանցման ենթակա գումարը եւ, սեղմելով «փոխանցել» կոճակի վրա, գեներացնում է հղումը եւ փոխանցում այն ստացողին տարբեր մեսինջերներով՝ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram եւ այլն։





Ստացողն ընդամենը սեղմում է հղման վրա՝ հավաքելով իր իսկ քարտի վրա դաջված թվերը, եւ գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է իր քարտին։ Ավելին, ստացողը կարող է լինել այլ բանկի քարտապան, այսինքն՝ փոխանցումները կարող են ստանալ ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր առեւտրային բանկերի քարտապանները:

Փոխանցման համար գործում է 0,3% մրցունակ սակագին, իսկ ծառայությունն օժտված է լույսի արագությամբ, ունի օգտագործողին հարմար եւ պարզ ինտերֆեյս»,- ասել է Գայանե Ստեփանյանը։

Բանկում հիշեցրել են, որ դեռ անցած տարվա հոկտեմբերի 19-ին էր ԱրարատԲանկը հանդես եկել հրապարակմամբ, որ նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ եւ ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։ «Այս խոստումն արդեն իրականություն է»,- եզրափակել են ԱրարատԲանկում։
Դիտում՝ 11318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW