Նոյեմբերի 15-ից կգործարկվի ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր հավելվածի ամբողջական տարբերակը։ Ինչպես նշել են բանկում, նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ եւ ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։ «Քանի որ հավելվածը լրիվ նոր է եւ գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, ակնկալում ենք մեր հաճախորդների ըմբռնումը, ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Դեռ սեպտեմբերին տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով հաճախորդները նախապես տեղեկացվել են Play Market եւ (կամ) App Store առցանց հարթակներում հավելվածի «beta» տարբերակի մասին։ Խնդրում ենք ուշադիր լինել տեքստային կարճ հաղորդագրություններին, քանի որ ԱրարատՄոբայլ հավելվածի հին տարբերակը նոյեմբերի 15-ից չի գործելու»,- նշել է Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը։ Բանկում հիշեցրել են, որ ԱրարատՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ եւ թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ զերծ պահելով ավելորդ ծախսերից։ «Բացի այդ, ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերն օգտվում են անհամեմատ ցածր միջնորդավճարներից եւ զեղչերից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 2549