Ռուսաստանում «Յանդեքս»-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա Տիգրան Խուդավերդյանը

15.03.2022 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յանդեքս» #Տիգրան Խուդավերդյան #Արկադի Վոլոժ
Ռուսաստանում «Յանդեքս» ընկերության նոր գլխավոր տնօրեն կդառնա Տիգրան Խուդավերդյանը, ով կփոխարինի այդ պաշտոնում Ելենա Բունինային: Այս մասին ընկերությունը հայտնել է իր կայքում։

Խուդավերդյանն իր նոր պաշտոնը համատեղելու է ընկերությունների ողջ Խմբի կառավարիչ տնօրենի պաշտոնի հետ։

Ելենա Բունինան ռուսաստանյան «Յանդեքս»-ի ղեկավարն էր 2017 թվականից։ Այժմ նա տեղափոխվելու է HR տնօրենի պաշտոնին, կենտրոնանալու է նաև կրթական նախագծերի մշակման վրա։

Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» Խմբի կառավարիչ տնօրենն էր 2019 թվականից: Արկադի Վոլոժը շարունակում է մնալ Խմբի գլխավոր տնօրեն, ասված է հաղորդակցության մեջ:
Դիտում՝ 5787

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW