Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը կազդի ավելի քան 600 ռուսաստանցիների վրա, այսօր Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լե Մերը (Bruno Le Maire)։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հաստատել է, որ ԵՄ-ն «դիտարկում է բոլոր տարբերակները»՝ Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման առումով։ԵՄ 27 երկրների դեսպանները նախօրեին համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի շուրջ, Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։ Սպասվում է, որ պատժամիջոցները կհրապարակվեն եւ ուժի մեջ կմտնեն այսօր՝ «ԵՄ պաշտոնական ամսագրում» որոշման հրապարակումից հետո։Բացի այդ, եվրոպացի դիվանագետները համաձայնության են եկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ուղղված դիմումի շուրջ՝ Ռուսաստանի համար առավել բարենպաստ ռեժիմի դադարեցման, ինչպես նաեւ ԱՀԿ-ին անդամակցելու Բելառուսի դիմումի քննարկման կասեցման վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3232