Եվրամիության (ԵՄ) երկրները մտադիր են համակողմանի տնտեսական եւ ֆինանսական պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, France Info ռադիոկայանի ուղիղ եթերում նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո լե Մերը (Bruno Le Maire)։Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները «չափազանց արդյունավետ են»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի նախարարը խոստովանել է, որ ձեռնարկված միջոցները կարող են ազդել նաեւ ԵՄ երկրների տնտեսությունների վրա։ Այդուհանդերձ, ըստ նրա, «կտառապի Ռուսաստանն, այլ ոչ թե Եվրոպան»։Ռուսաստանի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցները կավիրեն նրա տնտեսությունը, ասել է նախարարը։ «ԱՄՆ-ն եւ Եվրոպան միասին կազմում են մոլորակի ամենահզոր տնտեսական բլոկը։ Մենք կանենք այնպես, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվի»։Նրա խոսքով՝ ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալը կկազմի $1 տրիլիոն։ Արեւմուտքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «էլ ավելի ուժեղացնել պատժամիջոցները», հավելել է նախարարը։ Tweet Դիտում՝ 5058