Մասկը Պուտինին կանչել է մենամարտի․ միջամտել է Ռոգոզինը
15.03.2022 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ shopee.co.id

Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում՝ ռուսերեն լեզվով հարցնելով. «Համաձա՞յն եք այս կռվին»՝ միաժամանակ նշելով Կրեմլի Twitter-ի էջը։
Կրեմլի փոխարեն նրան պատասխանել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը` մեջբերելով հատված Ալեքսանդր Պուշկինի «Տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթ»-ից․ «Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ, Բալդին վազի քեզպեսի հետ․ Քիչ սպասի թող լըղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը»։
Դրանից մեկ օր առաջ Իլոն Մասկը բողոքել էր գնաճային ճնշումներից։ «Tesla-ն եւ SpaceX-ը բախվում են նկատելի գնաճային ճնշումների հումքի եւ լոգիստիկայի ոլորտներում»,- գրել էր նա Twitter-ում: Գործարարը նաեւ հարցրել էր իր բաժանորդներին՝ ինչ ցուցանիշների, ըստ նրանց, կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին:
Նա նաեւ խորհուրդներ է տվել օգտատերերին, թե որտեղ է պետք ներդրումներ կատարել գնաճի բարձր պայմաններում։ Գործարարը կարծում է, որ այժմ ավելի լավ է ներդնել «ֆիզիկական իրերում», ինչպիսիք են անշարժ գույքը կամ խոստումնալից ընկերությունների բաժնետոմսերը, այլ ոչ թե դոլարի մեջ։ Միաժամանակ նա հավելել է, որ չի պատրաստվում վաճառել իր բիթքոինները, էթերիումները կամ Dogecoin-ը։
Մարտի 10-ին ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարին սպառողական գների ինդեքսը երկրում վերջին 12 ամիսների ընթացքում հասել է 7,9%-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1982 թվականի հունվարից ի վեր։
Ամսական կտրվածքով փետրվարին սպառողական գներն աճել են 0,8%-ով։ Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատը թանկացել են բենզինը, անշարժ գույքը եւ պարենային ապրանքները։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: