Իլոն Մասկը բողոքել է գնաճային ճնշումներից

14.03.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Tesla #գնաճ
Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունները բախվում են գնաճային ճնշմանը, նախօրեին հայտարարել է երկու ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։

«Tesla-ն եւ SpaceX-ը բախվում են նկատելի գնաճային ճնշումների հումքի եւ լոգիստիկայի ոլորտներում»,- գրել է նա Twitter-ում: Գործարարը նաեւ հարցրել է իր բաժանորդներին՝ ինչ ցուցանիշների, ըստ նրանց, կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին:

Մարտի 10-ին ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարին սպառողական գների ինդեքսը երկրում վերջին 12 ամիսների ընթացքում հասել է 7,9%-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1982 թվականի հունվարից ի վեր։

Ամսական կտրվածքով փետրվարին սպառողական գներն աճել են 0,8%-ով։ Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատը թանկացել են բենզինը, անշարժ գույքը եւ պարենային ապրանքները։
Դիտում՝ 4295

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW