ՌԴ-ն լքած օտարերկրյա ձեռնարկությունները կարող են ենթարկվել արագացված սնանկացման

14.03.2022 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անտոն Սիլուանով #օտարերկրյա ընկերություններ #սնանկացում
Ռուսաստանյան շուկան լքած օտարերկրյա ընկերությունների ձեռնարկությունները կարող են ենթարկվել արագացված սնանկացման մեխանիզմի։

Նման ընթացակարգը կիրականացվի երեքից մինչեւ վեց ամսվա ընթացքում, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այժմ այն որոշումների մասին, որոնք կապված են ձեռնարկությունների փակման և ընկերությունների հեռանալու հետ։ Մենք դրա համար նախատեսել և մշակել ենք հատուկ մեխանիզմ՝ արագացված սնանկացման մեխանիզմ, ընկերության արագացված ժամանակավոր կառավարում և, համապատասխանաբար, այդ ընկերության վաճառքը նոր սեփականատերերին։ Նման մեխանիզմը կիրականացվի երեքից մինչեւ վեց ամսվա ընթացքում՝ կախված նրանից, թե ինչպես են տրամադրված այդ ընկերությունների սեփականատերերը»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 10398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW