Թուրքական Pegasus-ը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Ռուսաստան
11.03.2022 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ usinesstraveller.com

«Եվրամիության համապատասխան կանոնակարգի համաձայն՝ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ են մտցվում՝ կապված դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ չվերթերի ապահովագրության, վերաապահովագրության, լիզինգի, տեխնիկական սպասարկման հետ։ Այս պայմաններում գործառնական ռիսկերի պատճառով մեր բոլոր չվերթերը դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ դադարեցվում են 2022 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 27-ը»,- ասված է ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այն ուղեւորները, ովքեր այս ժամանակահատվածի համար տոմսեր են ձեռք բերել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի, Գրոզնի, Մախաչկալա եւ Կրասնոդար, կարող են դրանք կամ անվճար փոխանակել, կամ հետ ստանալ գումարը:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) եւ «Buta Airways» ադրբեջանական ավիաընկերությունները մարտի 6-ից դադարեցրել են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի քաղաքներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: