Թուրքական Pegasus-ը փետրվարի 2-ից թռիչքներ կիրականացնի դեպի Երեւան

19.01.2022 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Pegasus Airlines #Ստամբուլ #Երեւան
Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը վաճառքներ է բացել Ստամբուլ-Երեւան չվերթի համար, որը կիրականացվի շաբաթական երեք անգամ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։

«Այս ուղղությամբ վաճառքները սկսվել են, առաջին թռիչքը նախատեսված է փետրվարի 2-ին։ Սպասվում է, որ շաբաթական երեք չվերթ կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր փետրվարի 2-ից Հայաստանի հետ օդային հաղորդակցության բացման մասին։ Հունվարի 10-ին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համաձայնություն է տվել թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով»,- գրում է գործակալությունը։



Banks.am-ը հիշեցնում է, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։

«Pegasus-ը դիմել է շաբաթական երկու չվերթ իրականացնելու համար՝ սկսած փետրվարից»,- հունվարի 4-ին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը՝ հավելելով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սկսել է հայտի ուսումնասիրությունը եւ որոշում կկայացնի ողջամիտ ժամկետներում։
Դիտում՝ 3820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW