Թուրքական Pegasus-ը նախատեսում է Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթեր իրականացնել

04.01.2022 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Pegasus #Երեւան #Ստամբուլ

Թուրքական Pegasus ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։

Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Pegasus-ը դիմել է շաբաթական երկու չվերթ իրականացնելու համար՝ սկսած փետրվարից»,- ասել է նա՝ հավելելով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սկսել է հայտի ուսումնասիրությունը եւ որոշում կկայացնի ողջամիտ ժամկետներում։

«Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան դիտարկում է թուրքական եւ հայկական ավիաընկերությունների դիմումները՝ երկրների միջեւ թռիչքներ իրականացնելու համար»,- հիշեցնում է գործակալությունը։

Դիտում՝ 5498
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW