Ադրբեջանական ավիաընկերությունները դադարեցնում են բոլոր թռիչքները ՌԴ

05.03.2022 | 21:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #AZAL #«Buta Airways»
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) եւ «Buta Airways» ադրբեջանական ավիաընկերությունները մարտի 6-ից դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի քաղաքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ազգային ավիափոխադրողի՝ AZAL-ի հաղորդագրությունը։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղվանից միջազգային չվերթերի ժամանալ բխող ռիսկերի պատճառով՝ «Ռոսավիացիա»-ի առաջարկությամբ, ռուսաստանյան ավիաընկերությունների չվերթերը դեպի Ադրբեջան անորոշ ժամկետով դադարեցվում են։ Իրավիճակը պայմանավորված է նաեւ միջազգային ավիացիոն ապահովագրության եւ վերաապահովագրության շուկայում պատժամիջոցների հետ կապված վերջին փոփոխություններով։

Միջազգային թռիչքներ իրականացնելու ընթացքում լիարժեք ապահովագրության հնարավորության բացակայությունն անհիմն ռիսկեր է ստեղծում մեր երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների եւ այլ իրավաբանական անձանց համար։ Վերոնշյալի կապակցությամբ ադրբեջանական AZAL եւ Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ին ժամը 08:00-ից (Մոսկվայի ժամանակով 07:00-ից) դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի ՌԴ քաղաքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 31616
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW