Ուկրաինայի Ազգային բանկը խնդրում է չսպասարկել «Միր» քարտերը

10.03.2022 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Ազգային բանկ #«Միր»
Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է միջազգային գործընկերներին՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում բոլոր գործառնություննները»,- ասված է Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրությունում։

«Ազգային բանկը ձգտում է հասնել Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր տարբերակների առավելագույն կիրառմանը։ Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի ֆինանսավորումը պետք է դադարեցվի»,- ասել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն:

Օրերս Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Իսրայելի ազգային EL AL ավիաընկերության կողմից Mir համակարգով վճարումների ընդունումն անվանել էր «հարված ուկրաինա-իսրայելական հարաբերություններին»:
Դիտում՝ 6476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW