ՌԴ-ն կսահմանի արտահանման եւ ներկրման համար արգելվող ապրանքների ցանկը

09.03.2022 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #արտահանում #ներկրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին արգելել ապրանքների եւ հումքի արտահանումն ու ներկրումը երկիր՝ համաձայն ցանկի, որը կորոշվի կառավարությունը։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արգելել ապրանքների եւ հումքի ՌԴ տարածք ներկրումը եւ ՌԴ տարածքից արտահանումը՝ համաձայն ցանկի, որը կորոշվի ՌԴ կառավարության կողմից»,- ասված  է փաստաթղթում։

Ավելի վաղ Պուտինը ստորագրել էր հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ՝ սատարելու պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիներին եւ բիզնեսին։

Օրենքը նախատեսում է 2022 թվականին փոքր եւ միջին բիզնեսի պլանային ստուգումների եւ 2022-2024 թվականներին ՏՏ ընկերությունների պլանային ստուգումների մորատորիումի սահմանում, առանց լիցենզիայի երկարաձգման բիզնեսով զբաղվելու հնարավորություն, պետական գնումների պարզեցում եւ կառավարության իրավունքը՝ օպերատիվ բարձրացնելու կենսաթոշակները:

Նշվում է, որ սոցիալ-տնտեսական միջոցների փաթեթը պետք է պաշտպանի Ռուսաստանի քաղաքացիներին օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների պայմաններում:



Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունները սատարել էին մանրածախ վաճառողների նախաձեռնությունը՝ սահմանափակելու որոշակի ապրանքների վաճառքը մեկ անձի համար:

Իշխանությունները դա բացատրել էին նրանով, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների վրա նվազագույն հավելագին սահմանելու պատճառով եղել են ապրանքների մեծ ծավալով գնումների դեպքեր՝ հետագայում դրանք վերավաճառելու նպատակով։
Դիտում՝ 9936

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW